Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրապարակել է այն 32 երկրների ցանկը, դեպի ուր ուղեւորությունների կարգը դյուրացվել է:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն այսուհետեւ չի հորդորի զերծ մնալ նշված 32 երկիր այցելություններից: Ըստ փոփոխության՝ ցանկում ընդգրկված երկրներ, որոնց թվում՝ Հայաստան այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալը կդյուրացվի:
Ինչպես ցանկի մնացած երկրները, այդպես էլ Հայաստանը Մեծ Բրիտանիայի կարմիր ցուցակում չէր, բայց բրիտանական ԱԳՆ-ն կորոնավիրուսի պատճառով խորհուրդ չէր տալիս այդ ուղղություններով ճանապարհորդություններ նախատեսել:
Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ քաղաքականության այդ վերջին փոփոխությունը կապված է շատ երկրներում հանրային առողջության բարելավման եւ պատվաստանյութի տարածման հետեւանքով բրիտանացիների համար ռիսկի նվազման հետ:
Ցանկում ընդգրկված երկրներ ճանապարհորդություններից խուսափելու խորհուրդը կիրառելի կլինի բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, տեղի առողջապահական համակարգը գերհագեցած լինի: Բացի Հայաստանից՝ 32 երկրների ցանկում են, օրինակ, Բելառուսը, Ղազախստանը, Կոսովոն, Մալայզիան:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կշարունակի հորդորել զերծ մնալ կարմիր գոտու երկրներ ճանապարհորդություններից: