ՀայՓոստը, միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ բանակցելով, եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավելի ծանրոցների համար առաքման սակագներն իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինն իջեցվել է մոտ 25 տոկոսով:
ՀայՓոստից հայտնել են նաեւ, որ հոկտեմբերի 8-ին՝ Փոստի համաշխարհային օրը, հերթական նոր փոստային բաժանմունքն է բացվել: Տեխնիկապես հագեցած վերաբրենդավորված բաժանմունքն ունի հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն եւ այլ նորարարական լուծումներ: