ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարացրել է Թուրքիայի դեմ 2019-ին սահմանված պատժամիջոցները:
Բայդենի հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողությունները խոչընդոտում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը, ինչպես նաեւ սպառնալիք ստեղծում քաղաքացիական անձանց համար։ Թուրքիայի գործողությունները սպառնում են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը:
Թուրքիայի դեմ 2019-ին պատժամիջոցներ սահմանվեցին սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությունների հետեւանքով։ Պատժամիջոցներ կիրառվեցին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլունի հանդեպ: