ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության առաջին քարտուղար Վադիմ Գուսմանը հայտարարել է, թե Բաքուն համաձայն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքով։
Նա պնդել է, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ նախորդ տարեվերջին եւ 2021-ի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ փաստաթղթերը եզակի հնարավորություն են ստեղծում Հարավային Կովկասում տեւական խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ սկզբունքների հիման վրա։
Գուսմանը Բաքվի առաջնահերթությունն է համարել ազատագրված տարածքները վերակառուցելը, տրանսպորտային ու հաղորդակցության կապերը վերականգնելը՝ «տեղահանված անձանց անվտանգ վերադարձի համար»։
«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ՝ միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու հիմքով՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Մենք ակնկալում ենք նույն արձագանքը Հայաստանից»,- հայտարարել է ադրբեջանցի բարձաստիճան դիվանագետը։