Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Անկարայում հոկտեմբերի 8-ին քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցեր, մասնավորապես իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Կովկասում եւ Եմենում։
Պատվիրակությունները գլխավորել են Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը եւ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կենին։
Ալի Բաղերին Իրանի փոխարտգործնախարար է նշանակվել անցած սեպտեմբերին։ 2007-2013 թվականերին նա եղել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալը։