Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը հայտնել է, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից 55-ամյա քաղաքացիական անձ է զոհվել:
«Նախնական տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին՝ 13:15-ին, Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է նա:
Թադեւոսյանը նշել է, որ տղամարդը կրակոցի պահին Մարտակերտ քաղաքի հարակից նռան այգում է եղել։
Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից Արցախի Մարտակերտ քաղաքում քաղաքացիական անձի զոհվելու մասին հայտնել է նաեւ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: