Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգը եւ հեռանկարները, խոսել տարածաշրջանային իրավիճակի եւ զարգացումների շուրջ:
Պաշտոնական այցով ավելի վաղ Վրաստան էր այցելել Նիկոլ Փաշինյանը: Նրա այցից 10 օր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել:
Անցած ամիս Ղարիբաշվիլին այցելել էր Ադրբեջան։ Նա հույս էր հայտնել, թե հարեւան երկրների առաջնորդների հետ ունեցած իր անձնական հարաբերությունները թույլ կտան դրական դերակատարում ունենալ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
Իսկ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ակտիվ հաղորդակցության մասին: