«Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ» շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Յոթերորդ ֆիլմը պատմում է Ջիվանշիր եւ Ասյա Հակոբյանների եւ նրանց ընտանիքի մասին: Ջիվանշիրն ու Ասյան Սյունիքի մարզի Բարձրավան գյուղից են, որտեղ եւ նրանց հետ զրուցել ենք 2021 թվականի օգոստոսի 16-ին: 2012-ին Ջիվանշիր Հակոբյանը տուն է գնել եւ վերանորոգել Շուռնուխում, որտեղ այնուհետեւ ապրել է նրանց թոռն՝ իր ընտանիքով: Այդ տունն այն 12 տներից մեկն է, որը 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանին:
Ջիվանշիր Հակոբյան. Ծնվել եմ հենց էս գյուղում, գյուղացու ընտանիքում: Հայրս քառասուն թվին Հայրենական պատերազմ գնացել ա, չի վերադարձել, ես եղել եմ երկու տարեկան: Դաժե չեմ հիշում:
Ասյա Հակոբյան. Ես ծնվել եմ Բարձրավան գյուղում: Հայրս եղել է ուսուցիչ, մայրս՝ տնտեսուհի: Ութամյա դպրոցս ավարտել եմ Բարձրավանի միջնակարգ դպրոցում: 10-11-րդ դասարանը՝ Սիսիանում:
Ջիվանշիր Հակոբյան. Էսօրվա պես հիշում եմ: Մեր տունը այ ստեղ, հեսա էս ավերակները որ կա, օգնություն ա եղել, 31-ին: Երկրաշարժի ժամանակ այ էս էրկու կորպուսները սարքել են, մեզ չորսով-չորս մի հատ սենյակ են տված լել, իմ ծննդավայրը ընդեղ ա լել, հենց սենց դեմ դիմաց: Դաժե չեմ էլ հիշում էդ ժամանակ դպրոց էի գնում թե չէ, բայց մենակ էն եմ հիշում, որ ես ուշաթափվել եմ սովից: Տատս գնացել ա էդ ուսուցիչի տնից, մի պառավ կին էլ տրա զոնքանչն էր, տրանից էսքան լավաշ ա պերել, կերել եմ, կենդանացել: Ու ես ինձ ուղղակի ոնց որ համարում եմ, որ էս բնությունն ա հինձ պահել:
Ասյա Հակոբյան. Մի թոռս ապրում էր Շուռնուխում: Մենք նրա համար տուն էինք առել, ռեմոնտ արել, ամեն ինչով, բայց ցավոք թուրքերը մեզնից տարան էդ տունը: Թոռս հիմա մնում է Բարձրավան գյուղում մեզ հետ: Տունը մենք առել էինք: Ոչ թե թուրքից էինք վերցրել, այլ հայ ընտանիքից մենք առել ենք: Հետո տան վրա գործեր կատարեցինք շատ, եւ ծախսերը, բայց էսօր ամեն ինչից մենք զուրկ ենք: Թե՛ էն փողից, թե՛ չարչարմունքից: Մնացել ենք դատարկ: Դե էլի Աստծուն փառք ենք տամ, որ մեր էրեխեքը կենդանի վերադարձել են:
Ջիվանշիր Հակոբյան. Ստեղ ինձ խոսք են տվել տուն: Հիմա էլ անավարտ, մինչեւ հիմա էլ չեմ կարում իմ անունով ձեւակերպեմ, որ սարքեմ: Տուն չունենալու պատճառով էրեխեքս տեղափոխեցի Շուռնուխ: Աղբուլաղը, թուրքերն ընդեղ նապադենի արին, թողինք փախանք: Տասներկու թվին, էս ավերված, որ ընգել ա թուրքերին, տասներկու թվին եմ գնել: Իսկ մինչեւ էդ էրկու տղաս ընդեղ, հլա աղջիկս էլ, ընդեղ տուն ունեին, ես էի դասավորել, ընդեղ մնում էին:
Ասյա Հակոբյան. Երկու տղաս ընդեղ են եղել, թոռս էլ ասել ա՝ դե որ տղաներն էնտեղ են, ես գնամ ընդեղ, կմիանանք իրար հետ, ամեն ինչը կկարգավորվի: Բայց տղաներս ճանապարհի վերեւն էր տունը, իսկ տա՝ ներքեւն ա, էլի: Հիմա էրկու տղաս նույնպես ըտեղ են: Առայժմ էլ ըտեղ մնում են: Շուռնուխից որ դուրս ես գալիս դեպի Ղափան, ճանապարհի ներքեւը, տա փող ա տվել առել էն ժամանակ, ինքը անասնապահությամբ էր զբաղվում, որ գյուղից հեռու լինի էլի, ըտեղ անասուն բան պահի: Եվ էսօր էն էլ օդում կախված ա, թա էդ հարցը ոնց կվերջանա: Իրոք, իրանք կարա՞ն իրանց էդ փողը որ տվել են, էդ օբյեկտը առել, ըտե եքա ճաշարանի նման բան ա եղել էլի: Հիմա հեն են կամուկացի մեջ: Էսօր դռները փակել են, եկել են Շուռնուխում մնում քանի ինչ-որ ճանապարհի վերեւն ա, ընդե ուշադրություն դարձնող ա: Բայց ընդեղ ո՞վ ա ուշադրություն դարձնում: Վախից եկել են ընդեղ մնում են, բայց իրանց էդ չարչարմունքը ինչ դառնա:
Ջիվանշիր Հակոբյան. Բացարձակապես ոչ ես կարայի պատկերացնել, որ էդ բանը կարող ա ըլնի, ոչ էլ պետության էդ սահմանները կամ իրանք: Բայց բանը նրա մեջ ա, որ ըտեղ էլ էնքան գյուղապետը հունց որ ասած նենգություն արավ իմ դեմ, որ էն օժանդակությունը, որ տալիս են էդ 12 տնտեսությանը, ինձ չի տվել: Էդ տունը իմ տունն ա, թոռը տարել եմ դրել ընդեղ, ես հեն եմ էնտեղ այգիներումն եմ, պատճառաբանում ա, որ իբր թե դուք ստեղ չեք բնակվում: Ու ինձ ու կնոջս էդ օժանդակությունը չեն… էդ իրեք հարյուր հազար բանը, որ տալիս են, տենց էլ չեն տվել: Բայց էդ տունը առնելուց հետո ռեմոնտ ենք արել շնորքին, գեղեցիկ: Մի խոսքով՝ տունը առնես, բայց չկարողանաս բանը, էդ հատուցումը ստանաս:
Ասյա Հակոբյան. Էս տղան Ղարաբաղում իրենց ծնողների հետ են եղել: Որ թուրքերը հարձակվում են Ղարաբաղի վրա, իրանք զանգում են ըստե, հարսս իրա հորքուրն ա, զանգում ա, որ թուրքերը հարձակվել են Ղարաբաղի վրա, մենք փախնում ենք, ոչ մի պյան չենք կարում վերցնենք, դուրս ենք գալի, բայց չեն իմանում՝ ինչ անենք, հունց անենք: Հարսս ասում ա՝ արեք ստե: Գալիս են ստե, համարյա մի ամիս մնում են մեր տանը, հետո իրանք մի տուն են գտնում, տեղափոխվում են, հիմա ընդեղ են մնում: Ըտեղ իրանք որ գալիս են, արդեն մենք զգուշանում ենք, էլի, որ թուրքերը Ղարաբաղից դե հարձակվել են, գալիս են: Արդեն տելեվիզրը հաղորդում ա, որ գալիս են, գալիս են: Բայց դե բոլոր դեպքում մենք բան ինք անում, արխային ինք, որ ո՞նց կարող ա էլի, էդքան ձենը լսել են, հայերը չպաշտպանվեն…
Ես լսեցի, որ հարսս ցավերը բռնել ա, տանում են Գորիս՝ հիվանդանոց: Մենք էլ ուրախացանք, որ հես էրեխա կունենան, մեկ էլ լսեցինք, հաջորդ օրը լսեցինք, որ էդ տունը թուրքերը պահանջում են: Ռուսների հետ եկել են, ասում են տան, ռուսնին են ասում՝ տան եղածը ազատեցաք, որ տունը հանձնում ենք: Դե հանձնեցին, մենք էլ մի շաբաթ հարսս մնաց հիվանդանոցում, տուն չունի, տեղ չունի, իմ թոռն ա, չենք քցելու դուրս: Գնացինք բերեցինք Բարձրավան մեր տուն:
Ջիվանշիր Հակոբյան. Հեն ա արդեն էդ պանը վերջանալուց հետո մի օր ասեցին էդ տարածքը պանը չի, մերը չի, թուրքերը գալիս են: Այ մարդ, ասում եմ, մի հիմնական մի մարդ ըլնի, որ կյա կանգնի ասի՝ սենց-սենց էլի… Ու համ էլ ասում ա, գյուղապետն ասել ա, կրիշի բանին ծեռք չտաք, իրավունք չունեք ծեռք տալ, բայց ունեցվածքը-բանը կարաք տանեք:
Է մինչեւ էդ Շուռնուխի գոյություն ունենալը ես Աղբուլաղում որ եղել եմ, ինձ պյան ա, Աղբուլաղու տարածքը իմ անունով ա եղել: Էսօրվա դրությամբ ես կարամ էդ վկայականներով գնամ, տեր կանգնեմ, եթե նրանք տեր չեն կանգնում: Փաստորեն մինչեւ էսօր էդ տարածքը ամայի ա:
Ասյա Հակոբյան. Յիրանք որ եկել են, էդ տներից հանել են, դե հա պյան են ըրալ, ասում են՝ 12 տուն են սարքում, հեն ա սարքում են առայժմ՝ լսելով, էլի, որ էդ 12 տունը, որ հանել են ճանապարհի ներքեւից, վերեւում տուն են սարքում իրանց ապահովեն: Դե որքանով ճիշտ կլնի՝ էդ չեմ կարա իմանամ:
Իբրեւ թուրքերի էդ սահմանը որ կա, պերել են, հոսանք են իբրեւ անցկացրել, բայց լրիվ չեն անցկացրել էլի, տեղ ա լել ազատ ա լել: Էդ կովերը անցել են ճանապարհի ներքեւը: Թոռս, որ քայլում ա, էն ցեխ տեղերը երեւում ա էլի, որ ստեղով անասուն ա գնացել: Էդ ա, քյացել ա հասել ռուսների պանին, որ սահմանապահ են ռուսնին, ասել ա՝ տեսնես անասունների հետքերը եկել ա ստե, մեր անասունները անցել են ստե, պիտի ման կյանք, ճարենք: Ասել ա՝ կճարենք, բայց առայժմ չկա: Բայց էդ էլ ա ասել թոռս: Ասել ա՝ հեն է, էն դուռը փակ ա: Հալա գնացեք, շենք ա եղել, էլի, գնացեք բացեք՝ տեսնամ, կարող ա անասունները թուրքերը լցրել են ըտեղ: Ասել ա՝ ես չեմ կարա, գնա, բայց ես կհետաքրքրվեմ, ծեր հարցին կպատասխանենք: Եվ մինչեւ օրս էլ չեն պատասխանել:
Էն ճանապարհի ներքեւը պիտի էնպես փակեն, որ էրեխա ա, տյուս ա կյամ, նա հասկանո՞ւմ ա՝ ճանապարհի ներքեւի՞ն խաղա, թե՞ վերեւին, հը՞: Պիտի ապահով ինես: Էսօր տյու սահման ա է, պահում ես, սահմանի վրա ա, տյա էնպես պիտի սարքեն, որ ժողովուրդը վստահ ինի եւ արխային ապրի ըտեղ: Իսկ եթե արխային չեղավ, ապրելո՞ւ ա, մա՞րդ ա ապրելու ըտե: Տա էնպիսի պյան ա, իմ ու քո հարցով տյա չի լուծվի, մեր ղեկավարությունը պիտի էդ հարցերը լրիվ… թյա ռուսի հետ են էդ հարցը կարգավորելու, թյա թուրքի հետ են, իրանք պիտի, մենք կողքի մարդ ենք, մենք հի՞նչ անող ենք, մեր ձեռքով ի՞նչ ա կյամ, ոչ մի պյան…
Ճիշտ ա, որ նստում են, հեշտ ու հանգիստ խոսում են, թեկուզ են պատգամավորնին, որ պատերազմական պյաներից… ես, օրինակ, վատ եմ զգում, եթե մարդիկ չեն տեսել էդ պյաները, խի՞ են հեշտ ու հանգիստ խոսում:
Իմ թոռս գնացել ա էդ պատերազմի ժամանակ ընդեղ, որ եկել ա, պապիկն ասում ա՝ Արթուր, օրինակ՝ չե՞ն կարում պաշտպանեն: Ասում ա՝ պապի՛, էն հին պատերազմը չի, է, քյնում ես տեսնում ես՝ հենա վերեւից թափում են գլխիդ, հո՞ւնց պաշտպանվես:
Հիմա ես էսօր որ Շուռնուխում տուն եմ սարքել, թողել թոռանս, բայց ինքը զուրկ ա, տա դժվար… Էն էլ մանավանդ էդ Բարձրավան տեղը, էս չարչարմունքները, ստեղծած կոպեկները, տանես տուն սարքես, էսօր դատարկ մնաս: Մարդիկ կան, որ, օրինակ, չեն էլ աշխատում, հեշտ ձեւով կարում են ստեղծեն, առնեն էլ, վեջը չէ՛, էլի… Ինձ հասկացի: Բայց ես մի 30 տարի կով եմ կթել կոլխոզի օրոք: Էն էլ ձեռով, է: Հիմա ապարատներ են դնում, էն ժամանակ ապարատ չի եղել: Ոչ մեկը չի կարա վստահորեն ասի, որ էսօր ես կարամ թուրքի հետ բարեկամություն անեմ: Կարա՞մ: Էսքան պատմությունից հետո: Էդքան զոհերից հետո: Մարդիկ կան ինչե՜ր են կորցրել: Մեկը չի, երկուսը չի, որ ասես… Էդքանից հետո էսօրվա դրությամբ չես կարա: Կարող ա տարիներ անցնի, հիշողությունները մոռացության տան, էլի բարեւ-բարլուս տան, բայց էսօր, չէ… ես տհենց եմ գտնում, չգիտեմ: