Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2020-ին Ռուսաստանի Դաշնությունում անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 70%: ՌԴ-ում մտադիր են 2023-ին մանրածախ առեւտրի ոլորտում անկանխիկ վճարումների ծավալը հասցնել 75%-ի:
Ըստ RaiffeisenBank-ի հարցումների՝ ռուսաստանցիների մոտ 10 տոկոսն ամբողջությամբ հրաժարվել է կանխիկ միջոցներից: Հարցվածների 97%-ը անկանխիկ վճարումներին անցնելը բացատրում է հարմարությամբ, 37%-ը անկանխիկ վճարումները համարում է նաեւ ավելի հիգիենիկ, 31%-ը՝ ավելի անվտանգ։