Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Վենեսուելայի արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայից ԻՊ-ի ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխելու հարցում։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ հենց ԱՄՆ-ն է Սիրիայից Իսլամական Պետության ահաբեկիչներին Աֆղանստան բերել։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն Անկարային որեւէ բանում մեղադրելուց առաջ պետք է «ինքն իրեն նայի»։
Չավուշօղլուն նաեւ կոչ է արել համագործակցելու թալիբների կառավարության հետ՝ Իսլամական Պետության առաջխաղացմանը հակազդելու համար։