ԱՄՆ Պետդքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Դոհայում արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցությունները համարում է անկեղծ եւ պրոֆեսիոնալ: «Ամերիկյան պատվիրակությունը վերահաստատեց, որ թալիբների մասին կդատեն ըստ նրանց գործողությունների եւ ոչ միայն խոսքերի», – հավելել է Փրայսը բանակցություններից հետո արված հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» պատվիրակությունների մասնակցությամբ հոկտեմբերի 9-10-ը Դոհայում անցկացված երկօրյա քննարկումները առաջին բարձր մակարդակի շփումներն էին Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր: