ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Ամարաս վանական համալիր։ Ռուս խաղաղապահներն ուխտավորներին կիրակնօրյա պատարագի են ուղեկցել՝ Ստեփանակերտից Մարտունու շրջան եւ հակառակ ուղղություններով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը նշել է, որ խաղաղապահ զորակազմը համալիրի տարածքում է անվտանգության ապահովման նպատակով՝ անհարկի սադրանքներից կամ հակամարտության վերսկսման փորձերից խուսափելու համար։
«Համալիրը սահմանազատման գծի մոտ է, ուստի կոնֆլիկտներից խուսափելու համար այստեղ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ընդգծել է Միրոնովը։