Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմից հայտնել են, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-13-ը:
Մոսկվայի պատրիարքարանի միջքրիստոնեական հարաբերությունների եկեղեցական արտաքին կապերի վարչությունից էլ հայտնել են, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին պատրիարքական եւ սինոդալ նստավայրում՝ Դանիլով վանքում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգն էլ ավելի վաղ հաղորդել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ եւ կմասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: