Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը «Միլիեթ» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում G-20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 30-31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը։
Քալընը նշել է, որ երկու երկրների նախագահները երկկողմ հանդիպմանը կքննարկեն օրակարգի հիմնական հարցերը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առեւտրային, պաշտպանական, արդյունաբերության, անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում:
«Կքննարկվեն նաեւ Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Կովկասյան տարածաշրջանի եւ Ղարաբաղի, Լիբիայի, Միջերկրականի ինչպես նաեւ այլ գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր»,- շեշտել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: