Ըստ Oman Daily Observer-ի՝ Սիրիայի քրդական համայնքի առաջնորդներից մեկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կմնա Սիրիայում՝ «Իսլամական Պետությունը» ոչնչացնելու, ենթակառուցվածքներ ստեղծելու եւ ավելի քան 10 տարվա քաղաքացիական պատերազմից հետո տարածաշրջանում որպես քաղաքական կարեւոր խաղացող հաստատվելու համար:
Քրդերը, որոնք ապրում են երկրի լեռնային շրջանում եւ Թուրքիայի, Իրաքի, Իրանի ու Հայաստանի հետ կապող Սիրիայի սահմանների մոտ, 2011-ին բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ ինքնակառավարում հաստատեցին Սիրիայի հյուսիս-արեւելքում:
Oman Daily Observer-ը գրել է, թե նախագահ Բաշար Ասադին աջակցում էր Ռուսաստանը, մինչդեռ Սիրիայի քրդական ժողովրդական պաշտպանական ուժերին աջակցում էր Միացյալ Նահանգները:
Սակայն 2019-ին Դոնալդ Թրամփը Սիրիայից դուրս բերեց ամերիկյան զորքերի մեծ մասը՝ թուրքերին հնարավորություն տալով հարձակումներ կատարելու քրդերի դեմ:
Աֆղանստանից Արեւմուտքի աճապարանքով հեռանալը մտահոգություն էր առաջացրել Մերձավոր Արեւելքում, թե արդյոք Թրամփի իրավահաջորդ Ջո Բայդենը կարող է հրաժարվել տարածաշրջանի իրենց դաշնակիցներից, քանի որ Վաշինգտոնը Չինաստանի ներկայությունն ընկալում է որպես տարածաշրջանում հիմնական ռազմավարական մարտահրավեր: