Երկրագնդի բնակչության կարիքների համար առատ սպառվող պլաստիկը բնության համար դժվարամարս է եւ իսկական սպառնալիք: Աշխարհում տարեկան օգտագործվում է մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ: Դրանց մի մասը չի վերացվում, կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում կենդանական ու բուսական աշխարհին եւ մարդու առողջությանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ 2022-ի հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների իրացումը։
Նախարարությունն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների եւ տնտեսվարողների հետ աշխատանքին զուգահեռ պետք է ամեն ինչ անել 2022-ի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կատարելու համար: