Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինելու հայ-ադրբեջանական բանակցություններում։ Միաժամանակ ԵՄ պաշտոնյան հիշեցրել է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Անդրեա Վիկտորինը նշել է նաեւ, որ Եվրամիությունը պատրաստ է նաեւ սահմանագծման և սահմանազտման դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինելու՝ հավելելով, որ դրա համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է տան իրենց համաձայնությունը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հունիսին այցելել էր Հայաստան, մասնավորապես Սյունիքի մարզ՝ հումանիտար իրավիճակը տեղում գնահատելու նպատակով։