Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ օդուժի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ կուղարկի Հունաստանի «Լարիսսա» ավիաբազա՝ Castle Forge անվամբ զորավարժություններին մասնակցելու համար:
Զորավարժությունների նպատակն է տարածաշրջանի ճգնաժամային պայմաններում բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Դատելով թուրքական լրատվական գործակալությունների հրապարակումներից` Թուրքիայում անհանգստացած են Հունաստանում ԱՄՆ գլխավորությամբ տեղի ունենալիք այդ զորավարժությունների կապակցությամբ: