Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան 40 հազար փախստականի կընդունի Աֆղանստանից: Ավելի վաղ երկրի ներգաղթյալների գծով նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Կանադան մտադիր է առավել խոցելի խմբերի ավելի քան 20 հազար քաղաքացու ընդունելու Աֆղանստանից:
Ջասթին Թրյուդոն Twitter-ի իր էջում մյուս երկրներին եւս կոչ է արել ակտիվացնելու ջանքերը՝ փախստականների անվտանգ տեղափոխման համար: