Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապի միջոցով զրույց կվարի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռավար հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
ԱՊՀ անվտանգության եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները ժամանելու են Մոսկվա՝ անվտանգության եւ կայունության ապահովման ոլորտում ԱՊՀ հատուկ ծառայությունների համագործակցության խնդիրներին նվիրված՝ 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: