Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտարարել է, որ ՔՈՎԻԴ-19-ով հիվանդացած եւ բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու պարտադիր պահանջից:
Առողջապահության նախարարի հրամանով ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները հոկտեմբերի 14-ից պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։