ԱՄՆ-ը մտադիր է նոյեմբերի սկզբին կրկին բացել Մեքսիկայի եւ Կանադայի հետ ցամաքային սահմանները ՔՈՎԻԴ-19-ի դեմ լիովին պատվաստված անձանց համար:
Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ պաշտոնական Վաշինգտոնը նախատեսում է նոյեմբերից սկսած մեղմացնել ուղեւորության սահմանափակումները Մեքսիկայից եւ Կանադայից լիովին պատվաստված այցելուների համար եւ մեղմացնել արդեն 18 ամիս գործող արգելքները: Հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել:
Նոր կանոնները, որոնք նման են միջազգային ավիաուղեւորների համար հայտարարված կանոններին, կներդրվեն փուլ առ փուլ: ԱՄՆ-ի քաղաքացիներին արդեն թույլատրված է մուտք գործել Կանադա, սակայն կանադացիներին արգելվում է ԱՄՆ մուտք գործել ցամաքով: Մեքսիկան բաց է բոլոր ճանապարհորդների համար: