Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ՀՀ վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։
Արտաշես Թումանյանը ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էր նշանակվել 2015-ի փետրվարի 17-ին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։
Արսեն Ավագյանը ՀՀ արտգործնախարարությունում է 1994-ից։ Տարբեր տարիների զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, Թուրքիայի բաժնի պետի, քաղաքական պլանավորման վարչության խորհրդականի, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդականի, ԻԻՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարի, սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնները:
2019-ի հունվարի 21-ից նշանակվել է ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ:
Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: