Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է եւս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները մինչեւ օրս հայտնաբերել եւ տարհանել են 1683 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին կտրամադրվի հավելյալ տեղեկություն։