Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը եւս մեկ կարեւոր ձեւաչափ է խնդիրների հաղթահարման ու վստահության մթնոլորտի ստեղծման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար
Զախարովան նշել է, որ այս հանդիպումն առաջինը չէր, կրոնական առաջնորդների միջեւ շփումները տասնամյակներ շարունակ պահպանվում են եւ առանձնանում վստահության բարձր մթնոլորտով:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ հոկտեմբերի 13-ի մոսկովյան հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, ներառյալ վստահության ամրապնդումը, հումանիտար խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության օբյեկտների պահպանումը։
Զախարովան շեշտել է, որ սա եզակի ձեւաչափ է, որը նպաստում է կողմերի միջեւ փոխըմբռնման խորացմանը եւ միջկրոնական երկխոսության առաջխաղացմանը: