Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շփումները շարունակելու մասին հաջողվել է որոշակի պատկերացում կազմել:
«Այդ ըմբռնումները կհստակեցվեն, եւ ժամանակին ձեզ կտեղեկացնենք դրա մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում հայտարարել է, որ Նուլանդը Մոսկվայում քննարկել է Բայդենի հետ իր հետագա շփումների հարցը:
Պատասխանելով «հաջողվե՞լ է արդյոք ըմբռնման հասնել տեսանելի ապագայում երկու նախագահների հանդիպման շուրջ» հարցին` Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ կա երկխոսությունը բարձր մակարդակով շարունակելու անհրաժեշտության ըմբռնում: