Արցախի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ԱԹՍ-ի հայտնաբերման ու առգրավման մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող եւ ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ»,- հայտնել են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: