Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, հոկտեմբերի 14-ին մասնակցելով ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) միջազգային միգրացիոն երկխոսություններին, անդրադարձել է համավարակի հետեւանքով ստեղծված գլոբալ պատկերին եւ համավարակի ազդեցությանը միգրացիոն գործընթացների վրա։
ՄԱԿ ՄՄԿ-ի «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում» թեմայով այդ միջոցառմանը ՄԾ պետը, որպես մարտահրավեր, անդրադարձել է նաեւ նախորդ՝ համավարակի տարում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ դրա ծանր հետեւանքներին։
Արմեն Ղազարյանն ընդգծել է Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց փաստը՝ մասնավորեցնելով, որ նրանց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են։
Միգրացիոն ծառայության պետը նշել է, որ դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում Հայաստանը ապավինում է ոչ միայն կառավարությունը, այլեւ միջազգային համերաշխությանն ու փոխադարձ աջակցությանը։