Փարիզի քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ հոկտեմբերի 14-ին Փարիզի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ալմայի եւ Էնվալիդների կամուրջների միջեւ ընկած եւ Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով «Հայաստանի էսպլանադ» անվանումը («Esplanade d’Arménie»)։
Ըստ Ֆրանսիայում ՀՀ դեպանության՝ Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում եւ իր ընդարձակ տարածքում կներառի նաեւ դեռեւս 2004-ին բացված՝ Կոմիտաս Վարդապետի արձանը եւ 2009-ին բացված՝ Երեւանի այգին։
Նախաձեռնությունն իրականացվել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի օժանդակությամբ, որոշման նախագիծը հեղինակել է փոխքաղաքապետ Առնո Նգաչան։ Փարիզի խորհրդի նիստին մասնակցելու է հրավիրվել նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։