Իտալական խոշորագույն ավիափոխադրող «Alitalia»-ն հինգշաբթի իրականացրել է վերջին չվերթը, որից հետո պաշտոնապես դադարեցրել է գործունեությունը։
Ընկերությունը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ դառնալով Իտալիայի խորհրդանիշներից մեկը։
«Alitalia»-ի եկամուտները վերջին տասնամյակներին սկսել է էականորեն կրճատվել, եւ համաճարակի ֆոնին որոշվել է ընկերությունը սնանկ ճանաչել:
Իտալիայի կառավարությունը մտադիր է շուրջ 1,5 միլիարդ եվրո տրամադրել նոր ավիափոխադրող ընկերությանը: