ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել Հարավային Կովկասին վերաբերող «3+3» ձեւաչափի ստեղծման առաջարկին։
«Վրաստանը պաշտոնապես չի արձագանքել, բայց վերջերս հայտարարել էր, որ հետաքրքրված չէ այդ մեխանիզմով»,- ընդգծել է նա։
Ռուդենկոն նշել է, որ Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարեւոր, խոստումնալից, հեռանկարային ձեւաչափ, որտեղ կարելի է տարածաշրջանի անվտանգության խնդիրները քննարկել տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ: