«Ալիք Մեդիա»-ի տեղեկություններով Հայաստան է ժամանել Հռոմում սեպտեմբերի 23-ին Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք ընտրված Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը:
Պատրիարք ընտրվելուց հետո Հայաստանում նա իր առաջին պատարագը մատուցելու է այսօր Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում, որ տոնում է հիմնադրման 30-ամյակը: Հիվանդանոցը հիմնվել է 1991 թվականին Հռոմի Սբ Հովհաննես Պողոս Բ պապի նախաձեռնությամբ, ֆինանսավորվում է կաթոլիկ հաստատությունների միջոցով եւ անվճար բուժծառայություն է մատուցում Աշոցքի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին:
Հայաստանում մի քանի օր մնալուց հետո պատրիարքը մեկնելու է Լիբանան, որտեղ հոկտեմբերի 24-ին Բեյրութի Սուրբ Եղիա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ աթոռանիստ եկեղեցում տեղի է ունենալու նորընտիր պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը: