Վրաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունից հայտնել են, որ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ն առաջին այցը կիրականացնի Վրաստան:
Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է 2021-ի սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ափաթուրային: