Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում վերջերս նշանակված Խավիեր Կոլոմինան հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս:
Կոլոմինան հայտնել է, որ կլինի Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում՝ «ճանապարհ հարթելու Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդման համար»:
«Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ Կովկաս կատարելիք իմ առաջին այցին»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:
Ի դեպ, Կոլոմնիան իր միկրոբլոգում նաեւ կիսվել է հայաստանյան՝ դիլիջանյան աշնան լուսանկարով։