Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովն ու Մաուրերը մտքեր են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմաների շուրջ` ներառյալ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական եւ ղարաբաղյան հակամարտությունների գոտիներում:
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդյունավետ համագործակցության համար, քննարկել ԿԽՄԿ-ի գործունեությանն աջակցելու հնարավորությունները: