ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588385 պատվաստում։
Առաջին բաղադրիչը ստացել է 403431, երկրորդը՝ 184954 մարդ։
Երևանում պատվաստվել է 241666 քաղաքացի, որից՝ 1-ին բաղադրիչ՝ 167604 քաղաքացի, այսինքն պատվաստվածների 29.1%-ը, 2-րդ բաղադրիչ՝ 74062 քաղաքացի՝ 12.8 %-ը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին ներկայացնել ՊՇՌ թեստավորման պատասխան կամ պատվաստման հավաստագիր։
Բացառություն են նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք։ Կորոնավիրուսով հիվանդացած եւ բուժված մարդը 90 օրով ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: