ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքը հանձնվել է Ադրբեջանին, ապատեղեկատվություն է։
Նշված տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։