Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին կայցելի Հարավային Կովկաս, կլինի Հայաստանում։
«ԵՄ-ն մտադիր է համագործակցել իր գործընկերների հետ՝ ի շահ Հարավային Կովկասի բարգավաճման եւ խաղաղության»,- թվիթերյան գրառմամբ նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանում էր նաեւ այս տարվա սեպտեմբերին, այնուհետեւ նա Երեւանից մեկնեց Բաքու։