Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվ է արձանագրվել:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ այս շաբաթ գրանցվել է կորոնավիրուսի 217322 նոր դեպք, ինչը 15,1%-ով ավելի է նախորդից եւ գրեթե 7,7%-ով ավելի՝ նախորդ առավելագույն ցուցանիշից, որ գրանցվել էր 2020-ի դեկտեմբերի վերջին: Հիվանդացության աճին զուգահեռ աճում է նաեւ մահացությունը։