ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտնել է, որ Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել կլիմայական ճգնաժամի հետեւանքով։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է, որ եթե գործողություններ չձեռնարկվեն կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն աջակցելու ուղղությամբ, կբախվենք սովի աննախադեպ աճի վտանգին։