«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով սեպտեմբերին 1000000 ԱՄՆ դոլար է հավաքագրվել եւ փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաեւ հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի՝ համայն հայությանն ուղղված կոչին։
Օժանդակությունը շարունակական է, սկիզբ է առել 2019-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ տնտեսական ճգնաժամը։ Հաջորդ աջակցությունը 2020-ի օգոստոսին Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքն էր: 2021-ի ապրիլին եւս տեղի հայ կրթական հաստատություններին որոշակի դրամական աջակցություն ցուցաբերվեց ՝ ընդհանուր առմամբ շուրջ 600000 ԱՄՆ դոլար։