Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների արտաքին առեւտուրն արդեն 10 տոկոսով գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը։ Հիմնականում վաճառվել են նավթամթերք ու թանկարժեք մետաղ։
Ըստ Մալկինայի՝ 2021-ի հունվար-օգոստոսին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ երկրների արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 522 միլիարդ դոլար, ինչը մոտավորապես 10%-ով գերազանցում է նախաճգնաժամային 2018-ի հունվար-օգոստոսի ցուցանիշը: Ընդ որում՝ արտահանումն աճել է 38,5, ներմուծումը՝ 24,5%-ով։ Նախորդ տարվա համեմատ (հունվար-օգոստոս) 9 տոկոսով ավելացել է նաեւ ԵԱՏՄ ֆոնդային շուկաներում առեւտրի ծավալը` հասնելով 3,6 տրիլիոն դոլարի:
Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքն աճել է։ 2021-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 15 միլիարդ դոլար: