Չինաստանում բնակիչներին առաջարկվել է կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը Պեկինում հաջորդ տարվա փետրվարին տեղի ունենալիք Ձմեռային օլիմպիադային ընդառաջ: Երրորդ դեղաչափը կտրվի չափահասներին, որոնք առնվազն կես տարի առաջ երկրորդ անգամ են պատվաստանյութ ստացել:
Չինաստանի կառավարության որոշմամբ միայն երկրի բնակիչները կարող են որպես հանդիսատես ներկա լինել Ձմեռային օլիմպիադային: Մարզիկները Չինաստան մեկնելուց առաջ պարտավոր են պատվաստվել կամ արդեն Չինաստանում ենթարկվել 21-օրյա կարանտինի: