ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը:
Եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն անցկացվել է հոկտեմբերի 20-ին Մոսկվայում։ Նիստի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:
Կողմերը պայմանավորվել են 8-րդ նիստի երկրորդ մասն անցկացնել մոտակա ժամանակներս: