Այն հայերը, որոնք ցեղասպանությունից հետո հայտնվեցին տարբեր երկրներում, բնականաբար դարձան նաեւ այդ մշակույթի կրողը եւ որոշակիորեն կամուրջ ստեղծեցին հայկական մշակույթի եւ տվյալ երկրի արվեստի միջեւ։ Օրինակ եթե մենք խոսում ենք 20-րդ դարի մասին, 20-րդ դարի ուղղությունների տարբեր ներկայացուցիչներ մենք ունեցանք դրա շնորհիվ, այսինքն՝ արվեստագետներ, որոնք ձեւավորվել էին տվյալ կենտրոններում եւ հետագայում նրանք դարձան ուսուցիչներ հաջորդ սերունդների համար։ Եվ դրա շնորհիվ մեր արվեստը շատ լայն է, ներառում է տարբեր ուղղություններով աշխատած արվեստագետների, նաեւ արվեստի տարբեր ճյուղերում ենք տեսնում տարբեր դրսեւորումներ։