ՆԱՏՕ-ի 30 երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 21-22-ը կհավաքվեն Բրյուսելում՝ փոխված աշխարհում արեւմտյան երկրների անվտանգության ամրապնդման վերաբերյալ որոշումներ ընդունելու համար: «Պաշտպանության նախարարները կընդունեն ՆԱՏՕ-ի առաջին ռազմավարությունն արհեստական ինտելեկտի վերաբերյալ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մտադիր են քննարկել նաեւ դաշինքը Ռուսաստանի ցանկացած հնարավոր հարձակումից պաշտպանելուն միտված գլխավոր ծրագիրը։ «Մենք կձեռնարկենք հետագա քայլեր, որպեսզի մեր Դաշինքը համապատասխանի վաղվա պահանջներին»,- նախարարների հանդիպման ծրագիրը ներկայացնելով՝ հայտարարել է Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ինովացիոն միջազգային հիմնադրամ են ստեղծում, որում կներդրվի 1 միլիարդ եվրո: