Շուտով Մաշտոցի անվան Մատենադարանում կբացվի «Ղաջարական հարստություն» ցուցադրությունը: Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները: Ղաջարական հարստությունը 18-րդ դարի վերջին հիմնել է թյուրքական ղաջար ցեղի առաջնորդ Աղա Մոհամեդ Խան Ղաջարը:
Ցուցադրության համադրող՝ Մատենադարանի արեւելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստաբան Իվեթ Թաջարյանը բացումից առաջ ներկայացնում է ցուցադրությունը։

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։