Ըստ «Արցախպրես»-ի՝ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել է, որ Արցախի պաշտպանության բանակի ցրման մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
«Արցախի պաշտպանության բանակը եղել եւ մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման:
«Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որեւէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման եւ այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, եւ բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։
«Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել էր, թե ադրբեջանական կողմի պահանջով Արցախի Հանրապետության նախագահը ցրել է Պաշտպանության բանակը։