Ռուս խաղաղապահները եւ Ռուսաստանի ու Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են իրականացրել Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում։
Ըստ ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության՝ 1,2 տոննա մարդասիրական բեռ է փոխանցվել ավելի քան 320 կարիքավոր ընտանիքների, առաջին հերթին՝ դպրոցական պարագաներ՝ Խրամորթ բնակավայրի աշակերտների եւ նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները աշնանային եւ ձմեռային մանկական հագուստ, կոշիկներ, դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ են փոխանցել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին հայտնել է, որ հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաեւ բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաեւ երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի: