Հայաստանում հոկտեմբերի 22-ին մեկնարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժությունները:
Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են Հայաստանի ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի եւ ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղացված ստորաբաժանումները: Գեներալն ընդգծել է, որ նման վարժանքներ անցկացվում են տարին մի քանի անգամ, նախապատրաստական պլանով։
Այսօրվա զորավարժություններին խաղարկվելու է մի քանի սցենար։ Զորավարժություններում ներգրավված է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, մասնավորապես տանկեր, հետեւակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ինքնագնաց հրետանի։ Ակտիվ փուլից հետո կամփոփվեն արդյունքները, կտրվեն համապատասխան հանձնարարականներ: